ՀՀ-ի հետ շատ ընդհանրություններ ունենք. Տոկաև
Ղազախստանի նորընտիր նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը երկուշաբթի կայացած մամլո ասուլիսում ներկայացրել է Հայաստանի հետ փոխհարաբերությունների զարգացման իր տեսլականը:
«Ես մեծ համակրանք եմ տածում Հայաստանի նկատմամբ: Մենք շատ ընդհանրություններ ունենք Հայաստանի հետ պատմության և անգամ լեզվի տեսանկյունից: Այդ պատճառով ես լավատեսությամբ եմ նայում ապագա համագործակցությանը:
Մի կասկածեք, որ Ղազախստանի կողմից կարվի ամեն հնարավոր բան համագործակցությունն ամրապնդելու համար», - Forbes-Ղազախստանի փոխանցմամբ՝ ասել է Տոկաևը:
Ղազախստանի ղեկավարը նշել է նաև, որ վերջերս հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել է երկու երկրի հետագա համագործակցության հարցերը:

















































