Ստաս Նամինը ֆիլմ է նակարահանել Հայաստանի տաճարների մասին
Կոմպոզիտոր, ռեժիսոր Ստաս Նամինը «Հայաստանի հնագույն տաճարները» վերնագրով ֆիլմ է նկարահանել։ vstrokax.net-ի հաղորդմամբ, նա այսպես է ներկայացրել ֆիլմ նկարահանելու իր գաղափարը. «Մանկուց Հայաստանն ինձ համար կախարդական երկիր էր, որի մասին միշտ խոսում էր մայրս, իսկ հեռավոր լեռնային գյուղում, Սանահին գեղեցիկ ու ռոմանտիկ անվամբ, ծնվել են պապս ու իր եղբայրները: Հայաստանի հետ կապված է իմ բոլոր ազգականների կյանքը, և նաև պարզվեց, որ ես էլ հայ եմ, միտք, որը Մոսկվայում ծնված ու մեծացածիս գլխում չի էլ ծագել»:
Ստասը դեռ մանուկ ժամանակ բազմիցս եկել է իր պատմական հայրենիք, սակայն դրանք դրվագային այցեր էին: Միայն մի քանի տարի առաջ, իր ընկեր Ռուբեն Վարդանյանի հրավերով Նամինը եկել է Հայաստան երկար ժամանակով: Նա այցելել է բազում գեղատեսիլ վայրեր, տեսել հանրահայտ պատմական հուշարձանները, բազմաթիվ հինավուրց տաճարները և այդ ամենը նկարահանել: Արդյունքում ֆիլմ է ստեղծվել, որն, ըստ էության, ռոքերի յուրատեսակ վերադարձն է իր պատմական ու մշակութային արմատներին:
Հանրահայտ երաժիշտ Ստաս Նամինի իսկական անունը Անաստաս Միկոյան է, նա խորհրդային պետական ու կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի թոռն է և ՄԻԳ ինքնաթիռի ստեղծող, խորհրդային լեգենդար կոնստրուկտոր Արտեմ Միկոյանի ազգականը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...