1997թ.-ից ի վեր ամենազանգվածային բողոքի ակցիան է անցկացվել Հոնկոնգում
Հոնկոնգում հուլիսի 9-ին լայնածավալ բողոքի ակցիա է անցկացվել: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ցուցարարները բողոքում են արտահանձնման վերաբերյալ օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների դեմ:
Համաձայն այդ փոփոխություների՝ տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ Հոնկոնգի ինքնավար շրջանից կարող են արտահանձնվել այնպիսի երկրներ, որոնք Հոնկոնգի հետ չունեն նման պայմանագիր, այդ թվում՝ Թայվան, Մակաո և Չինաստանի մայրցամաքային հատված:
Ընդդիմադիրները պնդում են, որ դա Հոնկոնգին զգալիորեն զրկում է իր ինքնավարությունից:
Կազմակերպիչների տվյալներով՝ բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 1 մլն մարդ: Ոստիկանությունը հաղորդում է շուրջ 250 հազար ցուցարարի մասին: Ակցիայի մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել:
Երեկ տեղի ունեցած ակցիան համարվում է ամենազանգվածայինը 1997թ.-ից ի վեր, երբ Բրիտանիան Հոնկոնգը վերադարձրեց Չինաստանի վերահսկողության տակ:

















































