Իտալիայում ֆոտբոլային մրցավարներն այսպիսին են լինելու (լուսնկարներ)
Ծանոթացեք` այս չքնաղ մոդելը Կլաուդիա Ռոմանին է: Նա ստացել է ֆուտբոլային մրցավարի արտոնագիր և պետք է վարի Ա խմբի խաղերը:
36-ամյա մոդելը վերջերս է ստացել այդ արտոնագիրը:
«Վազվզել դաշտում և նկատողություն անել այդքան տղայի՝ այս հնարավորությունը ես չէի կարող բաց թողնել»,- ասել է Կլաուդիան:
Կլաուդիան ծնվել է Իտալիայում, բայց հասցրել է բնակվել Դանիայում, Անգլիայում և ԱՄՆ-ում:
Մոդելը ֆուտբոլի դաշտում աշխատանքի փորձ չունի, սակայն հարուստ մոդելային փորձ ունի FHM, GQ, Maxim, Cosmopolitan и Playboy ամսագրերում:
Կլաուդիան մեկ անգամ չէ, որ հայտնվել է մոլորակի ամենասեքսուալ կանանց վարկանիշային աղյուսակում: Դատելով այս լուսանկարներից ՝ նա վաստակել է այդ տիտղոսը:
Իսկ սպորտում Կլաուդիան հասցրել է դառնալ «Ջիրո դ.Իտալիա» հեծանվային մրցավազքի և Իտալիայի ռեգբիի հավաքականի դեմքը:
Կլաուդիայի նախընտրելի թիմը իտալական «Միլան»-ն է:
Հետաքրքիր է՝ թույլ կտա՞ն նրան՝ դեռ անփորձ մրցավարին, մասնակցել «Միլան»-ի խաղերին:

















































