Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Արտաքին կապիտալը շարունակում է չվստահել տնտեսությանը. Ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կտրուկ պակասել են

Վերջին շրջանում հավանաբար նկատած կլինեք, որ ինչպես՝ վարչապետը, այնպես էլ՝ կառավարության այլ պատասխանատուներ ակնհայտորեն խուսափում էին տվյալներ հայտնել Հայաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումների վերաբերյալ։ Պարզ է, որ դա հենց այնպես չէր։ Միայն այդ փաստը բավարար էր հասկանալու համար, որ ներդրումների վիճակագրությունը լավ չէ։ Բայց հազիվ թե կարելի էր սպասել, որ ամեն ինչ այսքան վատ է,- գրում է 168.am-ը։

Վիճակագրական ծառայությունը հրապարակել է տարվա առաջին եռամսյակում Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների տվյալները։ Ինչպես տեսնում ենք, վարչապետը կամ կառավարության անդամներից որևէ մեկը չի շտապում անդրադառնալ դրան։ Իսկ թե ինչո՞ւ, հավանաբար կռահեցիք. ոչ միայն ոգևորվելու առիթ չկա, այլ ներդրումային ակտիվությունը խիստ ցածր է։ Թեև դա նկատելի էր՝ նաև առանց վիճակագրական ցուցանիշների։ Պարզապես դրանք եկան մեկ անգամ ևս համոզելու, որ ներդրումային առումով տնտեսության վիճակն իսկապես նախանձելի չէ։

Առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 3,7 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ զուտ հոսքերը ստացումների և մարումների տարբերությունն է։ Տարադրամային արտահայտությամբ դրանք կազմել են հազիվ 7,5 մլն դոլար։

Ուղղակի ներդրումների զուտ հոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ կրճատվել է։ Տարբերությունը մոտենում է գրեթե 11 անգամի։

Անցած տարվա առաջին եռամսյակում դրանք գերազանցել էին 40,7 մլրդ դրամը կամ կազմել էին շուրջ 85 մլն դոլար։ Այլ կերպ ասած, ուղղակի ներդրումների զուտ հոսքն այս տարի կրճատվել է 37 մլրդ դրամով։

Սա նշանակում է, որ իշխանափոխությունից նույնիսկ ամիսներ անց օտարերկրյա ներդրողները շարունակում են չվստահել Հայաստանի տնտեսությանը։ Թեև խնդիրը ոչ այնքան տնտեսությունն է, որքան քաղաքական միջավայրը, որում հայտնվել է տնտեսությունը։ Իշխանափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող պրոցեսները ոչ մի կերպ չեն տեղավորվում բարենպաստ ներդրումային մթնոլորտի ստեղծման տրամաբանության մեջ։ Ու բոլորովին էլ պատահական չէ, որ ներդրումների ներգրավման վերաբերյալ վարչապետի ու կառավարության անդամների կոչերը մնում են անարձագանք։ Օտարերկրյա ներդրողները զգուշանում են Հայաստանի տնտեսական միջավայրից։ Չնայած իշխանափոխությունից հետո ձևավորված մեծ սպասումներին` արտաքին կապիտալը մոտ չի գալիս Հայաստանի տնտեսությանը։ Դրա վկայությունն է նաև տարեսկզբին արձանագրված ներդրումային ցուցանիշները։

Թեև խնդիրը միայն այդ ցուցանիշները չեն։ Մտահոգիչ է հատկապես այն, որ կառավարությունը ոչինչ չի անում երկրում ներդրումային մթնոլորտը բարելավելու ուղղությամբ։

Ընդհակառակը` գնալով ավելանում են ռիսկերը` կապված անցումային արդարադատության և վեթինգի կիրառման հետ։ Դրանք գործիքներ են, որոնք վտանգներ են ստեղծում սեփականության իրավունքի նկատմամբ։

Միայն այդ հանգամանքն արդեն բավական է, որպեսզի ներդրողները խուսափեն ներդրումներ իրականացնելուց։ Հատկապես որ, այդ գործընթացների հետ կապված անորոշությունները չափազանց շատ են։ Դեռ հայտնի չէ, թե ի վերջո ինչ է ուզում անել քաղաքական իշխանությունը` հայտարարած անցումային արդարադատության և վեթինգի տակ։ Ավելին, վերջին շրջանում մեկ այլ վտանգավոր երևույթ է հայտնվել, որը ևս սպառնում է ներդրումներին։ Պարզվում է՝ պետական իշխանության մեջ գտնվող անձինք կարող են իրենց թույլ տալ և այս կամ այն տնտեսվարողի առաջարկած ծառայությունները բոյկոտելու կոչեր հնչեցնել։ Վաղը նման վտանգի տակ կարող է հայտնվել ցանկացած ներդրող։

Որ կառավարության թողտվությամբ ամիսներ շարունակ կարող էր խոչընդոտներ ստեղծվել խոշոր ներդրողի գործունեության նկատմամբ, տեսել էինք։ Բայց որ պիտի հնչեին նման կոչեր, նորություն էր։

Ու այսքանից հետո զարմանալի չէ, թե ինչ է տեղի ունենում ներդրումների հետ։ Ցավոք, խնդիրը միայն օտարերկրյա կապիտալի մուտքերին չի վերաբերում։ Ներքին ներդրողները ևս խուսափում են տնտեսության մեջ փող դնելուց։ Իշխանափոխությունից հետո կապիտալի անվտանգությունը Հայաստանում հայտնվել է հարցականի տակ։ Ճիշտ է, նախկինում էլ մի բան չէր, բայց հիմա շատ ավելի վատ է։ Մարդիկ ցանկացած պահի և տարբեր հիմնավոր ու անհիմն պատճառաբանություններով կարող են կորցնել ունեցվածքը։ Սեփականության պաշտպանության հետ կապված ռիսկերը իշխանափոխությունից հետո էապես ավելացել են։ Պարզ է, որ դա չի կարող չանհանգստացնել ներդրողներին` դրանք կլինեն դրսի, թե ներսի ներդրողներ։

Այդպես էլ անցած մեկ տարում քաղաքական իշխանությունը ոչինչ չարեց Հայաստանում ներդրումային օրենսդրությունը բարելավելու և հատկապես ներդրումների պաշտպանության մակարդակը բարձրացնելու առումով։ Ու այսքանից հետո նստել սպասել կամ հույս ունենալ, որ ներդրողները կգան Հայաստան ու իրենց գումարները շաղ կտան տնտեսության մեջ, միամտություն է։ Ներդրումները կայունություն են սիրում, որը, սակայն, իշխանափոխությունից հետո ոչ մի կերպ չի վերականգնվում։ Ու ինչքան էլ վերջին շրջանում փորձեր են արվում ներդրումների ներգրավման նպատակով աշխուժացնել արժեթղթերի շուկան, դրանից մեծ բան չի փոխվի։

Անշուշտ, արժեթղթերի շուկան շատ կարևոր է ներդրումների ներգրավման համար, բայց դա չի կարող արհեստական միջամտությունների միջոցով լինել։ Այն, ինչ արվում է հիմա, հնարավոր է՝ նաև վատ հետևանքներ ունենա։

Հայաստանում չկա վստահություն ներդրումների պաշտպանության նկատմամբ։ Այդ պայմաններում ինչքան էլ փորձ արվի արհեստական գործիքներով արժեթղթերի շուկային ակտիվություն հաղորդել, դա լինելու է ժամանակի անիմաստ կորուստ։ Նախ և առաջ պետք է փոխել մթնոլորտը և առաջին հերթին՝ վերաբերմունքը սեփականության իրավունքի նկատմամբ։

Ցավոք, այդ առումով իշխանափոխությունից նույնիսկ մեկ տարի հետո Հայաստանում շատ բան չի փոխվել։ Ուստի, անիմաստ է սպասել, որ առաջիկայում տնտեսության մեջ ներդրումային էական տեղաշարժեր կլինեն։

Ու որքան էլ տնտեսությունը ներդրումների լուրջ կարիք ունի` ստիպված է առայժմ սպասել։ Ինչպես շատ ու շատ այլ դեպքերում, այնպես էլ ներդրումների առումով չեն արդարանում այն խոստումները, որոնք հասարակությանը ժամանակին տվեց Հայաստանում իշխանության եկած քաղաքական թիմը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

168.am