Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցիներն իրար են դանակահարել
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի Նևսկի պողոտայում Ադրբեջանի քաղաքացին դանակահարվել է իր հայրենակցի հետ ծեծկռտուքի ժամանակ, գրում է minval.az-ը։
Տուժածը որովայնի շրջանում ստացած հարվածից հետո ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել նրան օգնության հասած տաքսու վարորդի կողմից։
Ոստիկանները հայտնաբերել են տուժածին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվողին։ Պարզվել է՝ հարձակում գործածը 18-ամյա ադրբեջանցի է, ով դանակահարել է տուժածին անսպասելիորեն ծագած վեճի ժամանակ։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

















































