Ամեն տարի մինչև 12 մլն տոննա պլաստիկ է հայտնվում օվկիանոսում
Ամեն տարի համաշխարհային 5-12 մլն տոննա պլաստիկ է հայտնվում օվկիանոսում: Корреспондент-ի փոխանցմամբ՝ օվկիանոսների համաշխարհային օրվան (հունիսի 8) ընդառաջ տեղեկացրել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի մամլո հաղորդագրությունը:
Միկրոպլաստիկը, որը կազմում է օվկիանոսում ողջ աղբի մեկ երրորդը, սննդի հետ միասին ներթափանցում է կենդանի օրգանիզմների մարմիններ:
Համաշխարհային կազմակերպությունից նշում են, որ օվկիանոսների էկոհամակարգերի իրավիճակի վրա ազդում են նաև կլիմայի գլոբալ փոփոխությունները և մթնոլորտում ածխաթթու գազի կենտրոնացման բարձրացումը:
Վերջին 50 տարում մթնոլորտում զգալիորեն ավելացել է ածխաթթու գազի կենտրոնացումը, ինչին նպաստել են կլիմայական փոփոխությունները, հանածո վառելիքի այրումը և անտառահատումները:
Օդում այդ նյութերի կենտրոնացման բարձրացման հետևանքով տառապում են օվկիանոսի բնակիչները, որոնք հանդիսանում են սննդի շղթայի հիմքը:
Նշվում է, որ խոշոր գիշատիչ ձկնատեսակների 90 տոկոսն այլևս չի վերականգնվի և չի հասնի նախկին թվաքանակին:

















































