Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Գևորգ Դանիելյանին ճնշել են, Զեյնալյանին` ստիպել հրաժարական տալ

«Գեւորգ Դանիելյանի հրաժարականի տեքստի տողատակից կարելի է հասկանալ, որ Գեւորգ Դանիելյանը տարբեր տիպի ճնշումների ազդեցության տակ է տվել հրաժարականը, եւ այլեւս այդ ճնշումներին չի կարողացել դիմանալ, սա պարզ երեւում է նրա ուղերձից»: Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: ԲԴԽ անդամ Գեւորգ Դանիելյանն այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին եւ ֆեյսբուքյան իր էջում մանրամասն ներկայացրել՝ ինչո՞ւ:

Իշխանյանի կարծիքով՝ որեւէ մեկը չի կարող մեղադրել Դանիելյանին, որ այդպիսի ճնշումներին կարելի է դիմանալ: Իսկ այդ ճնշումներն, ըստ Իշխանյանի, իշխանության ներկայացուցիչներից են եղել. «Սրան գումարած այն, որ այսօր հասարակական եւ իշխանության ճնշումները համընկնում են: Եթե առաջ այլ էր իրավիճակը, այսօր համընկնում են, մի կողմից՝ հասարակական ճնշումներն են, մյուս կողմից էլ, ներքին համոզվածություն ունեմ, եղել են այլ ճնշումներ իշխանության կողմից»:

Այսօր արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ Արտակ Զեյնալյանը: Իշխանյանի կարծիքով՝ Զեյնալյանն ինքնակամ չէ հրաժարվել պաշտոնից:

Իրավապաշտպանը հետհայացք է ձգում ամիսներ եւ նույնիսկ տարիներ առաջ իրադարձություններին. «Նախ՝ եթե մինչեւ դեկտեմբերյան արտահերթ ընտրություններն Արտակ Զեյնալյանի նախարարի պաշտոնում լինելը հասկանալի էր, որովհետեւ կոալիցիոն կառավարություն էր, ապա այդ ընտրություններից հետո նորից Զեյնալյանին նշանակել նույն պաշտոնին մի քանի հարցեր է առաջացնում:

Ի վերջո «Իմ քայլը» հավաքել էր 70% -ից ավելի ձայն, կոալիցիա կազմելու կարիք չկար, եւ անհասկանալի էր՝ ինչո՞ւ Զեյնալյանը նշանակվեց: Այստեղ կարող է 3 վարկած լինել. 1-ինը՝ բարձր կարգի մասնագետ էր եւ անփոխարինելի այդ պաշտոնում, 2-րդ՝ Փաշինյանի անձնական համակրանքը, 3-րդ՝ քաղաքական հաշվարկ: 1-ին վարկածը հիմնավոր չէ, չեմ կարծում, թե՝ նա անփոխարինելի էր ու բարձր կարգի այլ մասնագետ չկար: 2-րդ վարկածը՝ անձնական համակրանքը, դա նույնպես հիմնավոր չէ, քաղաքականությունում անձնական համակրանքն այնքան էլ դեր չունի, հատկապես որ «Իմ քայլ»-ի շատ անդամներ հավակնում էին այդ պաշտոնին

Ապա` Իշխանյանը զուգահեռներ է տարել 2017-ին ՀՀԿ-ի ձայների եւ կոալիցիա կազմելու միջեւ: Իրավապաշտպանի մեկնաբանությամբ՝ երբ 2017-ին ՀՀԿ-ն 60% մեծամասնություն էր, ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմեց, որովհետեւ Սերժ Սարգսյանը փորձում էր այդպես սփյուռքի կառույցների նկատմամբ որոշակի վերահսկողություն ունենալ: Իսկ ահա Զեյնալյանին արտահերթ ընտրություններից հետո նույն պաշտոնին նշանակելով, Իշխանյանի խոսքերով ասած՝ կարեւոր բան պետք է հաշվի առնել՝ չնայած 1999 թվականին Վազգեն Սարգսյանը զոհվել է, բայց նա դեռեւս քաղաքական մեծ ազդեցություն ունի Հայաստանի քաղաքական կյանքում.

«Իր ստեղծած երկրապահ կամավորականների միությունով եւ այլն: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո այդ միության նախագահի հավանական թեկնածուն Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսանն էր, եւ կարծում եմ Զեյնալյանի նշանակումով չեզոքացվեց Արամ Սարգսյանի՝ ԵԿՄ նախագահ դառնալը: Որպես «կոմպրոմիս» Զեյնալյանը դարձավ նախարար, իսկ Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահ: Եվ ահա «մավրը կատարեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»:

Իշխանյանի ներկայացմամբ՝ Զեյնալյանի հրաժարականի տեքստից ոչինչ չի հասկացվում, ի տարբերություն Գեւորգ Դանիելյանի հրաժարականի տեքստի. «Եվ ի տարբերություն Դանիելյանի հրաժարականի, Զեյնալյանի հրաժարականը կամավոր չի եղել, նրան ստիպել են կամ հասկացրել են հրաժարական տալ, ինչպես որ ընդունված է Հայաստանում, որովհետեւ Հայաստանում հրաժարականի մշակույթ չկա: Միակ փորձը Մանե Թանդիլյանինն էր, բայց «Լուսավոր Հայաստանն» իր շահերից ելնելով ստիպեց նրան հրաժարվել իր հրաժարականից»:

Aravot.am-ի դիտարկմանը՝ Արտակ Զեյնալյանի գործունեությունից դժգոհություններ կային, մասնավորապես նրա՝ դատական համակարգի բարեփոխումների էվոլյուցիոն ճանապարհով մոտեցումից, իրավապաշտպանն այսպես արձագանքեց.

«Ես մի փոքր վերապահումով եմ մոտենում այն հանգամանքին, որ սլաքներն ուղղում են Զեյնալյանի վրա: Եթե Փաշինյանը հանձնարարական տար, որպեսզի Զեյնալյանն այդ ուղղությամբ աշխատի, ես համոզված եմ, Արտակ Զեյնալյանը թեւքերը քշտած կաշխատեր եւ հանձնարարականներ կտար, եւ բարեփոխումների փաթեթը, անցումային արդարադատության փաթեթը պատրաստ կլիներ: Համոզված եմ՝ նախարարները ինքնուրույն չեն որեւէ ուղղությամբ աշխատելիս: Նրանք զգուշանում են, որ կարող է վարչապետին դուր չգա կամ պետք է վարչապետը հանձնարարականը լինի՝ «շառից հեռու» սկզբունքով»։

Իշխանյանը նկատել է՝ պատահական չէր, որ ԱԺ-ում անցումային արդարադատության մասին ելույթ էր ունենում ոչ թե Զեյնալյանը, այլ՝ տեղակալը, եւ դա եղել է Փաշինյանի հանձնարարականով: