Կինը հացի փշուրների պատճառով սպանել է 2-ամյա երեխային
Օմսկում 28-ամյա կնոջը ձերբակալել են, նա կասկածվում է 2-ամյա դստեր սպանության մեջ, գրում է Gazeta.ru-ն:
Ըստ նախաքննության տվյալների՝ հարբած կինը տեսել է, թե ինչպես է իր աղջիկը հաց ուտում և փշրանքները թափում գետնին: Դրանից հետո կինը ուժով փշուրները մտցրել է դստեր բերանը, ինչի հետևանքով երեխան խեղդվել է:
Դրանից հետո կնոջ կողակիցը դուրս է տարել երեխայի դին և թաքցրել այն: Այս պահին քննիչները փնտրում են երեխայի մարմինը:
Մայրը չի նշում, թե որտեղ է թաքցրել աղջկան դին, իսկ տղամարդը մահացել է ալկոհոլային թունավորումից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

















































