Mastercard-ը հրաժարվել է Նեյմարի հետ համագործակցությունից՝ նրա նկատմամբ բռնաբարության մեղադրանքի պատճառով
Mastercard միջազգային վճարային համակարգը չեղարկել է բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի մասնակցությամբ գովազդային արշավը՝ վերջինիս նկատմամբ բռնաբարության մեղադրանքից հետո, հայտնում է meduza.io-ն:
Ընկերությունից հայտնել են, որ ֆուտբոլիստի հետ համագործակցությունը դադարեցվել է, «մինչև իրավիճակի հստակեցումը»:
Բրազիլիայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին մի կին մեղադրում է բռնաբարության համար: Հանցագործությունը, ըստ այդ կնոջ, տեղի է ունեցել մայիսի 15-ին Փարիզի հյուրանոցներից մեկում: Կինը պատմել է, որ Փարիզ է ժամանել մայիսի 15-ին ու հանգրվանել Sofitel Paris հյուրանոցում: Ժամը 20:00-ի սահմաններում հյուրանոց է եկել Նեյմարն ակնհայտ խմած վիճակում: Նրանք շփվել են, իսկ որոշ ժամանակ անց ֆուտբոլիստի կողմից կոպտություն է նկատել, որը վերածվել է սեռական ոտնձգության:

















































