ԱՄՆ-ը որոշել է կասեցնել թուրք ռազմական օդաչուների ուսուցման գործընթացը
Միացյալ Նահանգները որոշել է կասեցնել նոր սերնդի ամերիկյան F-35 կործանիչների համար պատրաստություն անցնող թուրք ռազմական օդաչուների ուսուցման գործընթացը: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Reuters-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ պատճառն Անկարայի՝ ՌԴ-ից S-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռքբերելու որոշումն է:
Ավելի վաղ Reuters-ը նշել էր, որ մայիսի 29-ին ԱՄՆ իշխանությունները լրջորեն քննարկել են F-35 կործանիչների համար պատրաստություն անցնող թուրք օդաչուների ուսուցումն ամբողջովին կասեցնելու հնարավորությունը, սակայն պաշտոնական որոշում դեռևս չի կայացվել:

















































