ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ջանքեր գործադրել նոր սառը պատերազմից խուսափելու համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել ջանքեր գործադրել նոր սառը պատերազմը կանխելու նպատակով, գրում է РИА Новости-ն։
«Վերջին ժամանակներս նորաձև է ասել, որ երբ մի գերտերություն է ի հայտ գալիս, մյուս գերտերությունը փոքր-ինչ կորցնում է ազդեցությունը, և հենց դա է հակամարտությունների հանգեցնում»,- ասել է Գուտերեշը։
Պաշտոնյան կոչ է արել համաշխարհային առաջնորդներին իմաստություն դրսևորել և լուծել ոչ միայն կլիմայական փոփոխությունների, այլև գլոբալ քաղաքական տաքացման խնդիրը, ինչը կարող է խափանել շարժումը դեպի զարգացման նպատակակետեր և վնասել անվտանգությանը։
Նման հայտարարություն Գուտերեշն արել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ, որն այս տարի անց է կացվում հունիսի 6-8-ը։

















































