Որոնք են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների գլխավոր նպատակները
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է հակառուսական պատժամիջոցների նպատակները: Այդ մասին նա ասել է РБК-ի հետ զրույցում:
Լավրովի խոսքով` հակառուսական պատժամիջոցների գլխավոր նպատակն է պատժել երկիրն անկախ արտաքին քաղաքականության համար: Երկրորդը` բարձրացնել իր մրցունակությունը պատժամիջոցային ճնշման մեթոդներով: Որպես երրորդ նպատակ ՌԴ ԱԳ նախարարը նշել է մի քանի, ոչ թե մեկ կամ երկու բևեռների առկայությամբ աշխարհակարգի ձևավորման արգելակումը։

















































