«Նա իսկական հայ հրեշտակ է»․ ամերիկացի բասկետբոլիստը հայտնել է Քլոե Քարդաշյանից բաժանվելու պատճառը
«Քարդաշյանների ընտանիքը» իրապատում շոուի աստղ Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը՝ ամերիկացի բասկետբոլիստ Լամար Օդոմը, ամերիկյան հայտնի Hollyscoop առցանց շոուի ժամանակ պատմել է Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջից բաժանվելու պատճառների մասին, գրում է Metro պարբերականը։
Օդոմն ափսոսանք է հայտնել և խոստովանել, որ ամուսնալուծության մեղավորն ինքն է եղել։
«Քլոեն իսկական հայ հրեշտակ է։ Ես սքանչելի կին ունի, սակայն նրա հետ շատ վատ վարվեցի»,- խոստովանել է 39-ամյա բասկետբոլիստը։
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կրկնակի չեմպիոնը նաև հայտնել է, թե ինչպես է նախկին կինը 2015թ․-ին, երբ ինքը կոմայի մեջ էր, հոգ տարել իր մասին, ինչի համար ինքը շնորհակալություն հայտնելու հնարավորություն չի ունեցել։
Հիշեցնենք, որ Օդոմի ու Քարդաշյանի ամուսնությունը 7 տարի է տևել: 2013թ․-ին Քարդաշյանն ապահարզան է պահանջել, գործընթացը պաշտոնապես ավարտվել է 2016-ի դեկտեմբերին:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում