Զելենսկին Վաշինգտոնից նոր սպառազինություն է խնդրել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ամերիկացի հանրապետական սենատոր (Օհայո նահանգից) Ռոբերտ Փորթմանի հետ հանդիպման ժամանակ խոսել է սպառազինությունների նոր համակարգերում ուկրաինական բանակի կարիքների մասին։ Այս մասին Սենատում ելույթ ունենալիս հայտնել է Փորթմանը, փոխանցում է C-SPAN հեռուստաալիքը։
Սենատորի խոսքով՝ իրենք քննարկել են գաղափարներ, որոնք կօգնեն դիմակայել «արևելյան սահմանի երկայնքով ռուսական քարոզչությանը»։
Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 30-ին։ Սենատորի խոսքով՝ իրենք զրուցել են մոտ 1 ժամ և քննարկել հարցերի լայն շրջանակ։
Փորթմանը հանդիպել է նաև Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ռուսլան Խոմչակի հետ, ունեցել հանգամանալից զրույց այն մասին, թե ինչով կարող է ԱՄՆ-ն օգնել ուկրաինական բանակին։ Փորթմանը նշել է, որ որոշ խնդրանքների հետ կապված՝ ինքն արդեն քննարկումներ է սկսել ԶՈւ հարցերով Սենատի կոմիտեի իր գործընկերների և Թրամփի վարչակազմի հետ։


















































Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Զելենսկին Քիշնևի օդանավակայանում կանգառի ժամանակ հանդիպել է Թրամփի պատվիրակների հետ
Զելենսկին կոչ է արել աջակցել Հայաստանին
Զելենսկին խոստացել է, որ «Դրուժբա» նավթատարը մինչև ապրիլի վերջ կսկսի գործել
Ռուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ Զելենսկի