Ուկրաինայում Զելենսկիին մեղադրել են Պորոշենկոյի ճառի գրագողության համար
Ուկրաինայի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեկոլկոն հայտարարել է, որ երկրի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ճառի մի մասը վերցրել է նախկին նախագահի խոսքից: Այս մասին քարտուղարը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Գրագողությունն ապացուցելու համար նա հրապարակել է Զելենսկիի վարչակազմի՝ Twitter-ում հրապարակված հաղորդագրությունը և հատված Պորոշենկոյի վաղ ելույթներից մեկից, որում վերջինս բառ առ բառ ասում է այն, ինչը հաղորդագրության մեջ ներկայացվում է որպես Զելենսկիի միտքը:
«Նոր նախագահը մի ամբողջ պարբերություն է գողացել Պյոտր Պորոշենկոյի ելույթից»,- գրել է Ցեկոլկոն: Նա խորհուրդ է տվել Զելենսկիին ճառագիր վարձել:

















































