Ամուսնուց բաժանվելուց հետո Անի Լորակն աշխատանքից ազատել է իր ամբողջ թիմին
Երգչուհի Անի Լորակը կյանքի լավագույն պահերը չի ապրում. ամուսնուց բաժանվելուց հետո նրա կյանքում եւս մեկ աղմկալից բաժանում է։ Այս անգամ իր թիմից, որի հետ նա համագործակցել է երկար տարիներ։ Այս մասին հայտնի է դարձել է SUPER պորտալին։
Երգչուհին որոշում է կայացրել հրաժեշտ տալ համերգային բազմամյա տնօրեն Միխայիլ Ուսպենսկիին, նրա կնոջը՝ Եկատերինային, որը կատարում էր PR մենեջերի պարտականությունները, ինչպես նաեւ օգնական-ադմինիստրատորին։
Լորակը պաշտոնապես չի նշում պատճառը, թե ինչու է բաժանվել մարդկանցից, որոնց հետ աշխատել է երկար տարիներ, սակայն կուլուարներում քննարկվում է, որ աշխատակիցները պաշտոններից ազատվել են «իրենց նկատմամբ վսհատությունը կորցնեռլու պատճառով»։ Աստղի շրջապատում նշում են. Կարոլինային այլեւս չեն գոհացնում ֆինանսական սխեմաները, որոնցով աշխատում է համերգային մենեջերը։ Միեւնույն ժամանակ, Լորակն էականորեն կրճատել է համերգային գրաֆիկը. երգչուհու մոտակա ելույթները նախանշված են օգոստոսին։ 40-ամյա արտիստն ավելի հազվադեպ է ներկայանում հանրությանը։ Այժմ Լորակը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ, ինչպես հայտնում է հետեւորդներին, «նոր կյանք» է սկսում։
Երգչուհու նախկին թիմին, ի դեպ, արդեն նոր աշխատատեղ է գտել. այժմ նրանք համագործակցում են Միխայիլ Գուցերիեւի պրոդյուսերական կենտրոնի հետ։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում