ՌԴ մի քանի քաղաքում այսօր առավոտյան ձյուն է տեղացել (լուսանկարներ, տեսանյութ)
ՌԴ կազմում գտնվող Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի վարչական կենտրոն Սալեխարդում և Լաբիտնանգի քաղաքում այսօր առավոտյան ձյուն է տեղացել: «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ անցյալ տարի նույնպես շրջանում ձյուն էր տեղացել ամռան առաջին շաբաթվա ընթացքում:
«Մեզ մոտ ցրտեր են»,- ասել է շրջանի շրջակա միջավայրի մոնիթորինգի ու հիդրոօդերևութաբանության կենտրոնի ղեկավար Արտյոմ Կոշկինը:
«Սա առաջին տարին չէ: Անցյալ տարի նույնպես նման իրավիճակ էր: Այն այդքան էլ շարքային իրավիճակ չէ, սակայն էքստրեմալ էլ դժվար է անվանելը: Սովորական իրավիճակ է, ապրում ենք Բևեռային շրջանում»,- ասել է նա գործակալությանը:

















































