Մելանյա Թրամփի ոճային տեսքը Լոնդոնի Winfield House-ում տրված հատուկ ճաշի ժամանակ (լուսանկարներ)
Պետական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը հունիսի 4-ի երեկոյան Լոնդոնում գտնվող Winfield House-ում ճաշել են Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Չառլզի և նրա տիկնոջ՝ Քորնուելի դքսուհի Կամիլա Փարքեր Բոուլզի հետ:
Daily Mail-ը հատուկ ուշադրություն է դարձրել Մելանյա Թրամփի ապշեցուցիչ տեսքին՝ նշելով, որ ԱՄՆ առաջին տիկինը մատուցված հատուկ ճաշին է այցելել Givenchy բրենդի ավելի քան 5000 ֆունտ ստեռլինգ արժողության կարմիր երկարափեշ զգեստով:
Նախօրեին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Բուքինգհեմյան պալատում հանդիպել էր թագուհի Էլիզաբեթ 2-րդի հետ, տիկնոջ հետ մասնակցել պալատում բարձրաստիճան հյուրերի պատվին մատուցված պետական ընթրիքին, որի ժամանակ Թրամփը հոտնկայս խմել է 93-ամյա միապետի կենացը:
Winfield House-ը Լոնդոնում գտնվող առանձնատուն է, որը կառուցվել է 1936 թվականին: 1955 թվականից այն համարվում է ԱՄՆ դեսպանի պաշտոնական կեցավայրը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից