Ո՞րն է առաջին երեխային ունենալու լավագույն տարիքը
Հավանաբար կանանցից և ոչ մեկը չի մտածել, թե որն է կնոջ ամենահարմար տարիքը՝ հղիանալու և առաջջին երեխային ունենալու համար:
Պատմական երկարատև էքսկուրսից խուսափելու համար անդրադառնանք մեր տեխնոգեն ժամանակաշրջանին, երբ տարբեր երկրներ ու հասարակական խավեր ունեն իրենց ըմբռնումն առաջին երեխային լույս աշխարհ բերելու մասին: Արևելյան երկրներում, դեռահասների ամուսնությունն ու վաղ ծննդաբերությունն օրինաչափություն է: Արևմտյան երկրների կանանց առաջին ծննդաբերության համար նախապայմաններ չկան, ինչպես օրինակ՝ ուսումը, կարիերան…
Մեր երկրում, որպես չգրված օրենք, հետևում են պայմանական ընդունված այն կարգին, երբ առաջին երեխային ծննդաբերելու տարիքը 20 տարեկանն է, ինչը, սակայն նորմ չէ՝ կախված սոցիալ-տնտեսական, առողջական և անձնական մոտեցումներից:
Գիտնականներն իրենց հերթին հետազոտություններ են իրականացրել ծննդաբերելու լավագույն տարիքը պարզելու համար: Ըստ հետազոտող Ջոն Միրոուսկի՝ կնոջ մայրանալու լավագույն տարիքը 34 տարեկանն է: Կնոջ առողջությունն այդ տարիքում գտնվում է լավագույն վիճակում: 30 անց կանանց համար հղիությունն ու ծննդաբերությունը հիանալի հնարավորություն է երիտասարդանալու, անգամ կնճիռները հարթելու համար:
Գիտնականները պարզել են նաև, որ 34-35 տարեկան կանանց օրգանիիզմն ավելի դիմացկուն է: Նրանք ավելի հասուն են. հոգեպես ու նյութապես պատրաստ են պատասխանատվություն կրելու, իրենց երեխային ճիշտ դաստիարակելու և ոտքի կանգնեցնելու համար:
Իսկ ամենակարևորը հոգեբանական այն կարևոր գործոնն է, որ ենթադրում է հոգեկան նախապատրաստվածություն՝ պատասխանատվություն կրելու նոր մարդ ծննդաբերելու և Մարդ դաստիարակելու համար:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում