Ամուսինը կնոջը շուրջ 20 տարի փակի տակ է պահել
Արգենտինայում ձերբակալել են 57-ամյա տղամարդու, որը 19 տարի շարունակ կնոջը փակի տակ է պահել։ Այդ մասին հայտնում է TN-ը։
Կինն այժմ 43 տարեկան է։ Երկար ժամանակ նա գամված է եղել մահճակալի ոտքին և երկար տարիներ ենթարկվել է ծեծի և հոգեբանական ճնշման։
Բացի այդ, տղամարդը սցենար է կազմել կնոջ համար, ըստ որի՝ կինը ժամանակ առ ժամանակ պետք է շփվեր իր հարազատների հետ։
Մի օր, երբ տղամարդը մոռացել է կողպել դուռը, կնոջը հաջողվել է փախչել։ Նա կարողացել է կապ հաստատել հարազատների հետ և ամեն ինչ պատմել։
Տղամարդը ձերբակալվել է և 60 օր նախնական կալանքի տակ կմնա։

















































