Deutsche Bank-ն առգրավել է 20 տոննա վենեսուելական ոսկի
Գերմանական Deutsche Bank-ը որոշել է իր վերահսկողության տակ վերցնել Վենեսուելային պատկանող 20 տոննա ոսկին՝ կապված 2016 թվականին Վենեսուելային տրամադրված վարկի գծով վճարումների չկատարման հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ 2016 թվականին Վենեսուելայի կառավարությունը վերոնշյալ բանկից ստացել է 750 մլն դոլարի չափով վարկ՝ որպես գրավ թողնելով 20 տոննա ոսկի։ Վճարումների չկատարման պատճառով բանկը որոշել է դադարեցնել վարկային պայմանագրի գործողությունը, որի ժամկետը պետք է լրանար 2021 թվականին։
Գործակալությունը նշում է, որ Deutsche Bank-ի և Վենեսուելայի Կենտրոնական բանկի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը։

















































