Ժերար Դեպարդիեի նկատմամբ բռնաբարության մեղադրանքով հարուցված քրեական գործը կարճվել է
Ֆրանսիայի դատախազությունը մերժել է դերասան Ժերար Դեպարդիեի նկատմամբ քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության պատճառով, հաղորդում է Корреспондент-ը:
Հիշեցնենք, որ երիտասարդ ֆրանսիացի դերասանուհին, որի անունը չի նշվում, բողոք էր ներկայացրել և մեղադրել դերասանին բռնաբարության մեջ: Դեպարդիեն չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
«Այս գործով մեր կողմից իրականացված մի շարք հետազոտությունները փաստում են, որ որևէ հանցագործություն չի կատարվել»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
Դերասանի փաստաբանը չի բացառել, որ Դեպարդյեն զրպարտության մեղադրանքով կարող է դիմել դատարան:

















































