Ավստրալիայում ձյուն է տեղացել
Ավստրալիայի արևելքում տիրող ցուրտ եղանակային պայմանները ձյան տեղումներ են բերել ենթաարևադարձային Քուինսլենդ նահանգ:
Ինչպես հայտնում է BBC News-ը, Ավստրալիայի օդերևութաբանական կենտրոնն այս երևույթը բնութագրել է որպես «հազվադեպ»՝ նկատելով, որ այդ շրջանում զգալի ձյան տեղումներ չեն եղել 2015 թվականից:
Խիստ եղանակային պայմաններով պայմանավորված՝ նախազգուշացումներ են տրվել ափերից 1000 կմ հեռավորությամբ գտնվող շրջաններում, այդ թվում և Սիդնեյում: Բնակիչներին կոչ է արվել մնալ տանը հորդառատ անձրևների և ուժեղ քամիների պատճառով:
Օդերևութաբանների խոսքով՝ Քուինսլենդում տեղացող ձյան համար պատճառ են հանդիսացել հարավից եկող առավել ցուրտ օդային հոսանքները:

















































