Քիմ Քարդաշյանը թագավորական տոհմի՞ց է սերում. սենսացիոն հետաքննություն (լուսանկար)
Պարզվել է, որ Քարդաշյան-Ջեններ հայտնի ընտանիքը սերում է թագավորական տոհմից։ Շոտլանդացի լրագրող Քրեյգ Ուիլյամսը հետաքննություն է անցկացրել, որի ընթացքում պարզել է, որ Քիմ Քարդաշյանի (համապատասխանաբար նրա քույրերի՝ Քորթնիի, Քլոեի, Քենդալի, Քայլիի) մայրական կողմի նախնին՝ Թոմասը, որը ծնվել է 1645թ.-ին, սերում է Մակգրեգոր հին կլանից, որին պատկանել է շոտլանդացի ազգային հերոս Ռոբ Ռոյը, որին հաճախ «շոտլանդական Ռոբին Հուդ» են անվանում։ Թոմասի եւ Ռոբի հարազատների միջոցով հայտնաբերվում է Քարդաշյանների ազգակցությունը Քենեթ Մակալպինի հետ, որը համարվում էր Շոտլանդիայի առաջին թագավորը։ Մակգրեգորների կլանի հիմնադիր Գրեգորը թագավորի հարազատ եղբայրն էր։

Ռոբ Ռոյ
Ինչպես գրում է Daily Record հրատարակությունը, լրագրողը որոշել է զբաղվել Քարդաշյանների տոհմածառով՝ հետաքրքրվելով Քորթնի Քարդաշյանի վեցամյա դստեր ամբողջական անունով. նրան տվել են Պենելոպա Սքոթլենդ (անգլերենից թարգմանվում է որպես Շոտլանդիա) Դիսիկ անունը։
«Ես կարծում էի,. որ ընտանիքը գիտի շոտլանդական ծագման մասին։ Ես սկել եմ պատմական հիշատակություններ հետազոտել եւ համոզվել եմ դրանում... Հնարավոր է։ Քիմը կարող էր հավակնել շոտլանդական գահի»,- պատմել է Ուիլյամսը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում