ԱՄՆ-ում այս տարվա ընթացքում առաջին բանկն է սնանկացել
ԱՄՆ Տեխաս նահանգում դադարեցվել է The Enloe State Bank-ի գործունեությունը: Այն դարձել է առաջին բանկը, որը փակվել է 2019 թ. սկզբին: Այս մասին ասվում է ԱՄՆ դեպոզիտների ապահովագրման կորպորացիայի (FDIC) հաղորդագրության մեջ, հաղորդում է Վեստի-ն:
Այդ բանկի դեպոզիտները կանցնեն Legend Bank-ին: Դեպոզիտների սեփականատերերը ավտոմատ կերպով դառնում են Legend Bank-ի ներդրողներ, իսկ կորպորացիան շարունակում է ապահովագրել նրանց հաշիվների միջոցները:
Մարտի 31-ին The Enloe State Bank-ը 36,7 մլն դոլարի չափով ակտիվներ ուներ, իսկ դեպոզիտների ծավալը կազմում էր 31,3 մլն դոլար:
Կորպորացիայի գնահատականով՝ բանկի լիկվիդացման հետ կապված դեպոզիտների ապահովագրման Հիմնադրամի ծախսերը կազմում են մոտ 27 մլն դոլար:
FDIC-ն ապահովագրում է մինչեւ 250 հազար դոլարի չափով դեպոզիտներ: Ապահովագրման համակարգում մասնակցում է 5362 բանկ եւ խնայողական հաստատություններ:
Մարտի 31-ի դրությամբ՝ ԱՄՆ-ում խնդրային բանկերի թիվը կազմել է 59, որոնց ակտիվների ընդհանուր ծավալը 3 ամսում 48,5 մլրդ դոլարից նվազել է մինչեւ 46,7 մլրդ դոլար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...