Մեքսիկայի մայրաքաղաքում տղաներին թույլատրել են դպրոց հաճախել կիսաշրջազգեստով
Մեխիկոյի կառավարությունը որոշել է դպրոցական համազգեստը «չեզոք» դարձնել` տղաներին թույլատրելով կիսաշրջազգեստ հագնել, աղջիկներին` տաբատ: Այս մասին հայտնում է RIA Nowosti-ն` մեջբերելով Մեխիկոյի քաղաքապետ Կլաուդիա Շեյնբաումի խոսքերը:
«Ճշմարիտ քաղաքը հավասարություն է քարոզում բոլոր ոլորտներում: Մեխիկոյի կրթության նախարար Էստեբան Մոկտեսումա Բարագանի հետ միասին հայտարարում ենք դպրոցական չեզոք համազգեստի մասին: Կիսաշրջազգեստն այժմ միայն աղջիկների հագուստ չի համարվում, տաբատը` տղաների: Պարզ գործողություններ` հավասար իրավունքներով շարժվելու համար»,- ասել է Շեյնբաումը:
Նոր օրենքն ուժի մեջ է մտել երկուշաբթի օրվանից: Միևնույն ժամանակ` Մեխիկոյի կրթության նախարարը մյուս նահանգների ղեկավարներին ևս կոչ է արել հետևել իրենց օրինակին:

















































