Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիեւը հեռախոսազրույցի ժամանակ
Հայտնի է դարձել՝ երկուշաթբի տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ինչ են քննարկել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները:
Ինչպես հայտնում է minval.az-ը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը հղումով, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Իլհամ Ալիևը երախտագիտություն է հայտնել ՌԴ Սուրգուտ քաղաքի օդանավակայանն ադրբեջանցի երկրաբան Ֆարման Սալմանովի պատվին անվանակոչելու առնչությամբ և հավելել, որ այս որոշումն ադրբեջանական հանրության կողմից մեծ գոհունակությամբ է ընդունվել:
Հեռախոսազրույցի ժամանակ նշվել է տարբեր ոլորտներում ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարեհաջող զարգացումը, գոհունակություն է հայտնվել գրանցված ձեռքբերումների առնչությամբ:
Նախագահները նաև կարծիք են հայտնել տարբեր հարցերի շուրջ՝ կապված երկրների միջև հարաբերությունների զարգացման, հեռանկարային համագործակցության, հետագա շփումների հետ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է երկու երկրների միջև համագործակցությանը և երկկողմ շփումներին առնչվող հարցեր: Այդ մասին հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել են ակտիվ զարգացող ռուս-ադրբեջանական համագործակցությանը և տարբեր մակարդակներում սպասվող շփումներին վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

















































