Իտալացի միլիարդատիրոջ 34 մլն դոլարանոց զբոսանավն ընկել է բեռնատար նավից և ծովի հատակին հայտնվել
Իտալացի միլիարդատեր Պիեռ Լուգո Լորո Պիանային պատկանող My Song շքեղ զբոսանավը, որն արժե 34 մլն դոլար, հայտնվել է Միջերկրական ծովի հատակին:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, այն ընկել է բեռնատար նավից, որը զբոսանավը պետք է իսպանական Մալյորկա կղզուց իտալական Ջենովա տեղափոխեր:
Forbes հանդեսի վարկածով՝ 1,6 մլրդ դոլար կարողության տեր Լորո Պիանայի զբոսանավը նախկինում արժանացել էր World Superyacht Awards մրցանակին՝ ճանաչվելով լավագույն զբոսանավ: Բացի այդ՝ նախորդ տարի այն արագության ռեկորդ էր գրանցել RORC Transatlantic Race մրցաշարի շրջանակում:

















































