Իրանն ու Թուրքիան վերականգնում են երկաթուղային ուղիղ հաղորդակցությունը
Իրանն ու Թուրքիան ստորագրել են համաձայնագիր, որը վերաբերում է երկու երկրների մայրաքաղաքների միջև երկաթուղային ուղիղ հաղորդակցության վերականգնմանը:
Ինչպես նշում է en.mehrnews.com կայքը, տրանսպորտային ծառայությունների վերականգնումը տեղի կունենա հունիսի վերջին:
Տեղեկությունը հայտնել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքային զարգացման հարցերով փոխնախարար Սաիդ Ռասուլին՝ ընդգծելով, որ Անկարայի և Թեհրանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնումը կխթանի տնտեսական համագործակցության զարգացումը:
Գնացքները կմեկնեն շաբաթական մեկ անգամ:
Ռասուլիի խոսքով՝ միևնույն ժամանակ երկաթուղային ուղիղ կապ կհաստատվի Թեհրանի և Վանի միջև:

















































