Ոչ ոք չի ցանկանում նախագահ դառնալ
Ալժիրում չեն կարող անցկացնել հուլիսի 4-ին նշանակված նախագահական ընտրությունները՝ թեկնածուների բացակայության պատճառով, հայտնում է France 24-ը։
Ալժիրի Սահմանադրական խորհուրդը, որը պատասխանատու է թեկնածուների գրանցման համար, փաստաթղթեր է ստացել միայն 2 թեկնածուից, որոնք ավելի ուշ ճանաչվել են անհամապատասխան։ Չի հաջողվել նույնիսկ ընտրությունների նոր ժամկետ նախանշել։
Ալժիրը քաղաքական ճգնաժամում է հայտնվել այն բանից հետո, երբ 82-ամյա նախագահ Աբդել Ազիզ Բուտեֆլիկան վաղաժամ հրաժարական է տվել։ Նա հրաժարական էր տվել ապրիլի 2-ին՝ երկրում զանգվածային ցույցերի ֆոնին, որոնց պատճառը նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու նրա ցանկությունն էր։ Նա ուղերձով դիմել էր ժողովրդին և ներողություն խնդրել։

















































