Ուկրաինայի նախկին վարչապետ Յացենյուկն ընտանիքի հետ փախել է երկրից
Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենիյ Յացենյուկն ընտանիքի հետ փախել է երկրից: Այս մասին հայտնել է Elise Journal-ը: Հրատարակչության տվյալներով` Յացենյուկի երկու դուստրերը, քույրը և ծնողներն ԱՄՆ-ի քաղաքացիություն են ստացել: Իսկ նրա կինը ստացել է Վանուատուի քաղաքացիություն: Յացենյուկի մասին տվյալները չեն գաղտնազերծվում, սակայն ենթադրվում է, որ նա նույնպես ստացել է Վանուատու պետության քաղաքացիություն:
Վանուատուն փոքր պետություն է, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում և ունի մոտ 280 հազար բնակչություն:

















































