Արյունոտ դատաստան. ինչպես է պաշտոնյան ազատվել սիրուհուց
Մոսկվայի Ռամենսկի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Անդրեյ Կուլակովը կասկածվում է տեղական հանրային պալատի 39-ամյա փոխնախագահ Եվգենիա Իսայենկովայի սպանության մեջ:
ԶԼՄ-ների տվյալներով, կինը եղել է պաշտոնյայի սիրուհին: ՌԴ քննչական կոմիտեն հայտնել է, որ Կուլակովը անձնական թշնամանք էր տածում Իսայենկովայի հանդեպ և մայիսի 2-ին վրեժխնդիր է եղել: Կնոջ մարմինը հայտնաբերել են իր մեքենայի մեջ ամայի` տարածքում:
Աղբյուր` Փաստինֆո

















































