Ֆրանսիայում գողերը 5 րոպեում 100 ակնոց են գողացել
Ֆրանսիայի հարավ-արեւելքում գողերը 5 րոպեում 100 ակնոց են գողացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով France Bleu ռադիոկայանին:
Նշվում է, որ գողերը խանութ են մտել գիշերը ժամը 02.20-ին: 5 րոպեում 100 արեւապաշտպան ակնոց են գողացել ցուցափեղկի հետ միասին:
Ամենայն հավանականությամբ, դա նրանց առաջին գողությունը չէր:
Ընդհանուր առմամբ, խանութին մոտ 30 հազար եվրոյի վնաս է հասցվել: Հետաքննություն է սկսկվել:

















































