Ադրբեջանի քաղաքացին Գերմանիայում կոտրել է ոստիկանության աշխատակցի գլուխն ու թքել նրա երեսին
Գերմանիայի Դեգենդորֆ քաղաքում ադրբեջանցի ներգաղթյալը խնդիրներ է ունեցել ոստիկանության աշխատակիցների հետ: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նա հարձակվել է ոստիկանության աշխատակցի վրա և վնասվածք հասցրել վերջինիս:
Նշվում է, որ 48-ամյա տղամարդը ոստիկանություն էր դիմել ինչ-որ հայտարարություն տալու համար, սակայն միջադեպը պարզելիս հայտնի է դարձել, որ հենց ադրբեջանցի ներգաղթյալն է մի շարք խախտումներ թույլ տվել և պետք է պատասխանատվության ենթարկվի:
Երբ նրան փորձել են մեկուսարան տանել, ադրբեջանցին հարձակվել է ոստիկանության աշխատակցի վրա և նրա գլուխը խփել պատին, որից հետո նաև թքել է ոստիկանի երեսին: Ադրբեջանցուն կալանավորել են` մի շարք մեղադրանքներով, այդ թվում` հարձակում ոստիկանության աշխատակցի վրա:

















































