Դպրոցի հավաքարարը վիճակախաղի տոմսով շահել է 7 միլիոն դոլար
Ծննդյան տարեդարձը տոնելուց մի քանի օր անց Վիտո Հալասանը, որը դպրոցում որպես հավաքարար էր աշխատում, ճակատագրից անսպասելի նվեր է ստացել: Նա տեղեկացել է, որ վիճակախաղի տոմսով շահել է 7 միլիոն կանադական դոլար, որը համարժեք է 337 միլիոն ռուբլու: Այդ մասին հաղորդում է PEOPLE-ը:
Այդպիսով, 58-ամյա Հալասանը հավաքարարից մի քանի րոպեում դարձել է միլիոնատեր: Նա ունի 3 երեխա և 4 թոռ: Վիճակախաղի տոմսը գնել է՝ երազելով, որ կկարողանա ընտանիքը դուրս բերել աղքատությունից:
«Ես երազում էի, որ կարողանամ հոգ տանել իմ երեխաների մասին և նրանց ապագան ավելի լավը դարձնել: Այժմ ես կարող եմ լավ տուն գնել իմ երեխաների և թոռների համար»:
Նա շարունակելու է աշխատել դպրոցում:

















































