Ռուսաստանը մերժել է Իրանին С-400-ների մատակարարման հարցում
Մոսկվան մերժել է Թեհրանին С-400 զենիթահրթիռային համալիրների վաճառքի հարցում։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով երկու աղբյուրի։
Գործակալության զրուցակիցները հայտնել են, որ Մոսկվայում կարծում են, որ գործարքը կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճի։ Նշվում է, որ մերժման որոշումն անձամբ կայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ ԱԳՆ-ը և Իրանի պաշտոնատար անձինք չեն պատասխանել այդ տեղեկությունը մեկնաբանելու գործակալության խնդրանքին։

















































