«Կրիմինալ բոսին» սոցցանցի պատճառով բանտարկել են
Սոցցանցը քրեական հեղինակության ազատազրկման պատճառ է դարձել, գրում է Global Times-ը:
Չինաստանի Խենան նահանգի բնակիչ Վան Խունցյանը սոցցանցում ցուցադրել է իր կարգապահությունից հեռու կենսակերպը: Բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը նա հրապարակել է սոցցանցում: Դրանք հետագայում որպես ապացույց են օգտագործվել:
Տեսանյութերից մեկում Վանը փող է այրում, մեկ այլ տեսանյութում կազինո է խաղում:
Իսկ մեկ այլ տեսանյութում խմում է պուտավոր եղնիկի արյունը, որը Չինաստանում հսկվող տեսակ է համարվում:
Տեսանյութերից մեկում էլ միանման հագուստով երեք կանայք ներկայացվում են որպես Վանի ծառաներ: Բացի այդ, քրեական հեղինակությունը բռնության տեսարաններ է ցուցադրել:
Արդյունքում «կրիմինալ բոսը» դատապարտվել է 24 տարվա ազատազրկման: Իսկ նրա բանդայի մյուս անդամներին 1-17 տարվա ազատազրկում է սպառնում:

















































