ՌԴ-ում ՀՀ քաղաքացու մոտ ապօրինի ներկրված ծխախոտի 50 000 տուփ է հայտնաբերվել (լուսանկար)
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներն ու մաքսային ծառայության ներկայացուցիչները Ռոստովում առգրավել են ապօրինաբար ներկրված ծխախոտի խոշոր խմբաքանակ:
Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, Հարավային մաքսային վարչության մամուլի ծառայությանը հղումով, ծխախոտը հայտնաբերվել է Ռոստովի Հյուսիսային միկրոշրջանում գտնվող պահեստում և խանութներում:
Ընդհանուր առմամբ, առգրավվել է 5 մլն ռուբլի արժեքով ծխախոտ:
Հայտնի է, որ ապօրինի շ արտադրանքի պահմամբ և իրացմամբ զբաղվել է ՀՀ քաղաքացի, որը ներկայում ձերբակալված է: Այժմ քննարկվում է նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցը:


















































