Պարենային մթերքի համաշխարհային գներն իջել են
Պարենային մթերքների համաշխարհային գները իջել են մարտ ամսին, ինչը պայմանավորված է հսկայական պահուստային քանակով և 2017թ․ի համար բարենպաստ կանխատեսումներով։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գնային ինդեքսը մարտ ամսվա համար կազմել է 171 կետ, ինչը 2,8%-ով ցածր է նախորդ ամսվա ցուցանիշից, սակայն 13,4%-ով բարձր 2016թ․ի այս ամսվա ցուցանիշից։
ՊԳԿ-ի պարենի գնային ինդեքսը դիտարկում է միջազգային շուկայական գները հինգ հիմնական պարենային մթերքների համար՝ հացահատիկային մշակաբույսեր, ձեթ, կաթնամթերք, միս և շաքարավազ: ՊԳԿ-ն նաև թողարկել է առաջին համաշխարհային կանխատեսումները հացահատիկի պահանջարկի և առաջարկի վերաբերյալ, համաձայն որի ևս մեկ հանգիստ տարի ակնկալվում է, և պահուստային ծավալները կմնան բարձր։
Հացահատիկի գնային ինդեքսը փետրվար ամսվա համեմատ իջել է 1,8%-ով, ինչը պայմանավորված է ցորենի և եգիպտացորենի գների անկմամբ։ Ներկայումս այն գրեթե հավասարվել է 2016թ․ի մարտ ամսվա ցուցանիշին։ Ձեթի գնային ինդեքսը այս ամսվա ընթացքում իջել է 6,2%-ով, իսկ շաքարավազի գնային ինդեքսը՝ 10,9%-ով, ինչն ամենացածր ցուցանիշն է 2016թ-ի մայիս ամսվանից ի վեր։ Կաթնամթերքի առաջարկի մեծ ծավալները բերեցին գնային ինդեքսի իջեցմանը 2,3%-ով, որը սակայն էականորեն բարձր է նախորդ տարվա այս ամսվա ցուցանիշից։ Մսամթերքի գնային ինդեքսը բարձրացել է 0,7%-ով, ինչը պայմանավորված է Ասիայում ներկրման ծավալների կայուն աճով։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում