Պուտինն ասել է՝ ով կդառնա «աշխարհի տիրակալ»
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել արհեստական ուղեղի ոլորտում տեխնոլոգիաների զարգացման հարցերի շուրջ՝ զգալի կարևորելով արհեստական ուղեղի զարգացումն ու տարբեր ոլորտներում դրա ներդրումն ու կիրառումը:
Պուտինն ընդգծել է, որ արհեստական ուղեղի ոլորտում մենաշնորհ ունեցողը կդառնա «աշխարհի տիրակալ»:
«Եթե որևէ մեկը կարողանա մենաշնորհ ապահովել արհեստական ուղեղի ոլորտում, ապա հետևանքները բոլորիս համար ակնհայտ են՝ նա կդառնա աշխարհի տիրակալը»,-ասել է ՌԴ ղեկավարը:
Նրա խոսքով՝ տեխնոլոգիական առաջատարի դիրքի համար պայքարը վերածվել է գլոբալ մրցակցության դաշտի: Ըստ Պուտինի՝ արհեստական ուղեղի զարգացումը կկանխորոշի ամբողջ մարդության զարգացումը:

















































