Թրամփի աջակիցները սկսել են ինքնուրույն կառուցել պատը Մեքսիկայի հետ սահմանին
Միացյալ Նահանգների նախագահի մի խումբ աջակիցներ սկսել են ինքնուրույն կառուցել Դոնալդ Թրամփի խոստացած պատը Մեքսիկայի հետ սահմանին՝ գումարը հայթայթելով համացանցում հանգանակության միջոցով:
Նախկին զինվորական Բրայան Քոլֆեյջը սոցիալական ցանցերում լուսանկար է տեղադրել Նյու Մեքսիկո նահանգում մետաղյա պարսպի շինարարությունից։ Նրա խոսքով՝ իրեն և իր համախոհներին հաջողվել է 22 միլիոն դոլար հավաքել: Հանգանակությունը սկսել են, երբ Կոնգրեսը հրաժարվել է ֆինսանսավորել պատի շինարարությունը:

















































