«Քայլ արա, մերժիր հերոսին». կառավարության վերաբերմունքը հերոս օդաչուին
tesankyun.am-ը գրում է, որ մայիսի 28-ին Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղում վերջին հրաժեշտն են տվել փորձարկող օդաչու Վալենտին Նազարյանին, նշելով, որ Արցախի ազատամարտի հաղթանակում, Հայաստանի քաղավիացիայի կայացման գործում մեծ ներդրում ունեցած ռազմական օդաչուհի հոգեհանգստին եւ հուղարկավորությանը իշխանությունները չեն մասնակցել:
Իսկ Տավուշի մարզպետարանն էլ տեղեկացնում է, թե մարզի պաշտոնյաները քայլել են դեպի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել: Հետաքրքիր է, ո՞վ կամ ի՞նչն է նրանց ստիպել նման վերաբերմունք ցուցաբերել հերոսին, որի խիզախ թռիչքներն Արցախում մեծապես նպաստեցին Շուշիի ազատագրմանը:
Հուղարկավորությանը պետք է ներկա լինեին, ոչ միայն մարզի, այլ նաեւ պաշտպանության նախարարության եւ կառավարության ներկայացուցիչները:
«Քայլ արա, մերժիր հերոսին»,- գուցե սա է գործող իշխանությունների կարգախոսը:
Top-News.am

















































