Պոտապն ու Նաստյա Կամենսկիխը պատմել են սկանդալների եւ վեճերի մասին
Հայտնի ուկրաինական արտիստներ Պոտապն ու Նաստյան, որոնք օրերս են ամուսնացել, պատմել են վեճերի ու սկանդալների մասին, որոնք նրանց ուղեկցել են երկար տարիների ընթացքում։ Այս մասին նրանց խոսել են «Світське життя» հաղորդման ժամանակ, որը հրապարակվել է YouTube-ում։

«Ինչու՞ ենք վիճում։ Դե լսեք, ես ձայնագրում էի «Почему молчишь» երգը, կա այդպիսի հայտնի երգ։ Այն ձայնագրում էինք մոտավորապես երեք ամիս, ձայնագրման ստուդիա եմ հաճախել 6 անգամ եւ հինգ րոպեով։ Հիվանդ գնացել եւ ասում էի․ «Ես շատ եմ աշխատում եւ չէի կարողանում առողջանալ»։ Այստեղ թեժանում են կրքերը եւ վեճ է առաջանում», - ասել է Նաստյա Կամենսկիխը։
Պոտապի խոսքերով, իր եւ Կամեսնսկիխի միջեւ կոնֆլիկտներն առաջացել են դեռ համատեղ աշխատանքի սկզբում։ «Չեմ կարող ասել, որ ծանոթության ժամանակ նա ինձ դուր է եկել։ Այնուհետեւ սկսեցինք երգեր ձայնագրել, ավելի վատատացավ ամեն ինչ, քանզի Նաստյան շատ ամուր բնավորություն ունի, նա չի լսում ոչ ոքի։ Նա․․ ասես իտալուհի լինի։ Եվ սկսեցինք վիճել, վիճել, վիճել», - հայտարարել է նա։ 
Անցած շաբաթ տեղի ունեցավ ուկրաինացի արտիստների հարսանեկան արարողությունը։ Այն տեղի է ունեցել Կիեւի մերձակայքում գտնվում շքեղ ռեստորանում, ուր հավաքվել էին զույգի հարազատներն ու ընկերները։ Այժմ նրանք վայելում են մեղրամիսը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում