Մոսկվայում տորնադո է սպասվում
Ռուս օդերևութաբանները կանխատեսում են, որ այս շաբաթվա կեսերին Մոսկվայում նորմայից բարձր ջերմաստիճան է սպասվում: Ու եթե դրան հաջորդի ջերմաստիճանի կտրուկ անկումը, Մոսկվայում և մերձակա շրջաններում տորնադո կարող է մոլեգնել:
Եղանակի կտրուկ փոփոխությունների դեպքում տորնադոյի հավանականությունը մեծանում է: Ընդ որում`տորնադոների ձևավորման համար առավել հավանական ժամանակահատված են համարվում մայիսի վերջն ու հունիսի սկիզբը: Ամռանը տորնադո կարող է ձևավորվել, եթե շոգը շարունակվում է 10 օրից ավելի:
Օդերևութաբանները կանխատեսել են, որ մայիսի 28-ին Մոսկվայում 32 աստիճան շոգ կլինի: Այդ ջերմաստիճանը կպահպանվի ամբողջ շաբաթ:

















































