Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Իրաքում
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքում ցամաքային ու օդային լայնածավալ գործողությունների մասին: Այս մասին տեղեկությունը հաղորդվում է նախարարության կայքէջում:
Նշվում է, որ գործողության նպատակը «ահաբեկիչների չեզոքացումն ու նրանց թաքստոցների ոչնչացումն է»:
Գործողություններում կօգտագործվեն «АТАК» ուղղաթիռներ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտնել էր Իրաքում վտանգավորության բարձր աստիճանի մասին:

















































