Մեգան Մարքլը հրաժարվել է Թրամփի հետ հանդիպումից
Արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, չի մասնակցի հանդիսավոր ընդունելությանը, որը կկազմակերպվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի առիթով։ Երկրպագուները ենթադրել են, որ դա կապված է նրա քաղաքական հայացքների հետ, հայտնել է Daily Express-ը։
Ըստ պաշտոնական վարկածի՝ դքսուհուն ազատել են պաշտոնական միջոցառումներից որդու՝ Արչիի ծնվելու կապակցությամբ, սակայն հրատարակությունը նշում է, որ իրականում պատճառները կարող են քաղաքական լինել։ Մեգանը հայտնի է լիբերալ հայացքներով, 2016թ.-ի ընտրություններում, որպես ԱՄՆ քաղաքացի, աջակցում էր Թրամփի գլխավոր մրցակցին՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին։ Նա Թրամփին «կնատյաց» եւ «կռիվ սերմանող մարդ» էր անվանել։
Ըստ հրատարակության տեղեկության՝ Թրամփի եւ նրա կնոջ այցի առիթով հանդիսավոր ճաշկերույթին չի մասնակցի նաեւ արքայազն Հարրին։ Նա այցի ծրագրին կմիանա միայն Բուքինգհեմյան պալատում ընթրիքի ընթացքում։ Թրամփը Մեծ Բրիտանիա կայցելի հունիսի 3-5-ը։
Մայիսի 6-ին ծնվել է արքայազն Հարրիի եւ նրա կնոջ՝ Մեգան Մարքլի առաջնեկը։ Նրան անվանել են Արչի Հարիսոն Մաունթբաթեն-Վինձոր։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում