Բրիտանական «Թաքնված տաղանդ» հեռուստանախագծի մասնակիցը վարչապետ Թերեզա Մեյին նմանակելիս հանել է հագուստը
Բրիտանական «Թաքնված տաղանդ» (Got Talent) հեռուստանախագծի ժյուրիի անդամները բազմիցս հասցրել են ապշել, սակայն այսօրվա թողարկման ժամանակ նրանք իսկապես «քար էին կտրել»:
Ինչպես գրում է Daily Mail-ը, նրանց տպավորել է վարչապետ Թերեզա Մեյի նմանակումը վերջինիս հրաժարականի մասին հուզումնալից հայտարարությունից մեկ օր անց: Յոգայի 56-ամյա ուսուցիչ Քեթ Թոմփսոնը ներկայացել է վարչապետի կերպարով՝ նմանակելով ինչպես նրա հագուստը, սանրվածքը, այնպես էլ պարային շարժումները:
Նմանակողը ներկայացել է այնպիսի հագուստով, որը վարչապետ Մեյը կրել էր անցյալ տարվա օգոստոսին Հարավային Աֆրիկա կատարած այցելության ժամանակ: Թոմփսոնը նաև կրկնօրինակել է այն պարային շարժումները, որոնք վարչապետը ցուցադրել էր տեղի դպրոցներից մեկի աշակերտների հետ միասին պարելիս:
Իսկ ելույթի վերջնամասում պարելիս նա նույնիսկ հանել է հագուստը՝ մնալով ներքնազգեստով՝ թափահարելով Բրիտանիայի և ԵՄ դրոշները: Աղբյուրը նշում է, որ հանդիսականին նույնպես տպավորել է յոգայի ուսուցչի ելույթը, որին ողջունել են հոտնկայս ծափահարություններով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում