Ինչպես է Նազենի Ղարիբյանը աշխատելու մի վայրում, որտեղ իրեն չեն ընդունում. Օպերային թատրոնի դիրիժոր
«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը: Ի պատասխան այս ընտրության Օպերային թատրոնի աշխատակիցները պատրաստվում են երկուշաբթի օրը ժողով անել, հասկանալու համար, թե ինչ է կատարվել եւ արդյոք կարող են աշխատել Նազենի Ղարիբյանի հետ։ Այս մասին NEWS.am—ին ասաց «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի» դիրիժոր Հարություն Արզումանյանը։
Ըստ նրա, կառավարման խորհրդում 8 անդամ կա, որից երկուսը ներկայացնում են Օպերային թատրոնը, մյուսը Կոմպոզիտորների միության նախագահը, որը ներկա չի եղել եւ մշակույթի նախարարության աշխատակիցներ, որոնք էլ ընտրել են Նազենի Ղարիբյանին։
Հարություն Արզումանյանը նաեւ նշեց, որ Նազենի Ղարիբյանը լուրեր է տարածել, թե ինքն է մնալու մշակույթի փոխնախարարը, իսկ թե այդ լուրերը ինչքանով են ճիշտ, նա դժվարացավ ասել, միայն նշեց, որ նախկինում կառավարման խորհրդի նախագահն էր նախկին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ում հետ նորմալ աշխատել են։
«Չգիտենք Նազենի Ղարիբյանն է լինելու մշակույթի փոխնախարարը, թե չէ, հուսով եմ, որ չէ։ Կառավարման խորհուրդն այն օղակն է, որ տնօրենի հետ միասին ղեկավարում է օպերային թատրոնը, օպերայի խնդիրները հասանելի է դարձնում կառավարությունում։ Իսկ Նազենի Ղարիբյանի նպատակը թատրոնների օպտիմալացումն է, Օպերայի դեմ պայքարն է։ Նա չի կարող օպերայում մեզ հետ միասին աշխատել»,– ասաց դիրիժորը։
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ Նազենի Ղարիբյանի ընտրության հարցը պետք է վերանայվի եւ նոր ընտրություններ անցկացվի։
«Կանոնադրության մեջ չեմ կարծում, որ գրած է, որ փոխնախարար պետք է լինի կառավարման խորհրդի նախագահը, չեմ կարծում, որ իր հետ կկարողանանք աշխատել, գուցե պետք է ՊՈԱԿ–ների մասին օրենքը փոխվի»,– ասաց նա, հավելելով, որ Նազենի Ղարիբյանը պայքարում է Օպերայի դեմ, նա վարչապետին Կոնստանտին Օրբելյանի հեռացման վերաբերյալ մի քանի կետեր է ներկայացրել, որոնց մեծ մասը իրականությանը չի համապատասխանում, Օրբելյանն էլ նրան դատի է տվել։
«Նոր կառավարության կազմը, որ լինի՝ կերեւա։ Հետո կարող է մի քանի օրից պարզ լինի, որ նա չի մշակույթի փոխնախարարը, բայց նա մնա այս պաշտոնում, որն անընդունելի է»,– ասաց նա։
Հարություն Արզումանյանը հավանական է համարում, որ երկուշաբթի օրը, բացի կառավարման խորհրդ անդամներից, նաեւ Նազենի Ղարիբյանը գա ժողովին եւ տեսնեն, թե նա ինչպես է պատկերացնում աշխատանքը մի վայրում, որտեղ նրան ընդհանրապես չեն ընդունում եւ դեմ են իրեն։
«Օպերայի կառավարման խորհրդի անդամների հիմնական մասը մշակույթի նախարարությունից են, ոնց կարող է օպերային կառավարման խորհուրդը այդպիսին լինել՝ չգիտեմ»,–ասաց նա։
Հարություն Արզումանյանը կրկին հիշեցրեց, որ ողջ թատերական աշխարհն էր Նազենի Ղարիբյանի դեմ եւ ստորագրահավաք էր կազմակերպել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...