Ամստերդամում մահճակալի հարկ կմտցվի զբոսաշրջիկների համար
Մահճակալի հարկը մեկ մարդուց կկազմի երեք եվրո, տեղեկացնում է FVW-ն։ Այն մտցնելու ճիշտ ժամկետը դեռ հայտնի չէ, բայց սպասվում է, որ դա տեղի կունենա մոտ ժամանակներս։ Այն կգումարվի արդեն առկա զբոսաշրջային հարկի վրա, որը կազմում է քաղաքում կեցության արժեքի 6 տոկոսը, տեղեկացնում է Nat-geo-ն։
Նախնական հաշվարկներով՝ նոր հարկից ստացված միջոցները կկազմեն մոտ 100 մլն եվրո տարեկան։ Միջոցները կծախսվեն քաղաքի պատմական շենքերի եւ մշակութային ժառանգության օբյեկտների վերականգնման, այգիների եւ գետերի մաքրման վրա։
2018 թվականին Նիդեռլանդներ (որի բնակչության թվաքանակը 17 մլն մարդ է) է այցելել 18 մլն զբոսաշրջիկ։ Netherlands Tourism Board-ի կանխատեսումներով՝ մինչեւ 2030 թվական զբոսաշրջային թրաֆիկը կաճի եւ կհասնի 30 մլն մարդու։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում